Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066 որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի թիվ 151 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի եզրակացությունը և Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բերքաշատ բնակավայրի բնակիչ Արարատ Ավագյանի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բերքաշատ բնակավայրի բնակիչ Արարատ Վելիխանի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր 04-032-0115-0004/ 0,4716 հա հողամասի բարձրարժեք հողատեսքը՝ խաղողի այգին, փոխադրել ցածրարժեքի՝ որպես վարելահող։
2․ 2023 թվականի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։