Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերության, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածով, և հիմք ընդունելով 2009 թվականի հունվարի 23-ին կնքված 15,2786 հա, 0,516 հա և 3,0351 հա հողամասերի վարձակալության պայմանագրերը, և հիմք ընդունելով վարձակալ Գոռ Թովմասյանի իրավահաջորդ՝ Գայանե Հրանտի Դումանյանի լիազորված անձ՝ Սարգիս Վարդազարյանի դիմումը, ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն Գոռ Թովմասյանի իրավահաջորդ՝ Գայանե Հրանտի Դումանյանին՝ 2009 թվականի հունվարի 23-ին Գոռ Թովմասյանին վարձակալությամբ տրամադրված Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող, Արգավանդ գյուղում գտնվող ջրային նպատակային նշանակության 15,2786 հա (ծածկագիր 04-018-0167-0003), 0,516 հա (ծածկագիր 04-018-0167-0005) և 3,0351 հա (ծածկագիր 04-018-0167-0002) հողամասերը ենթավարձակալությամբ տրամադրել «Սանդինգ Մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (տնօրեն՝ Սարգիս Վարդազարյան)՝ վարձակալի հետ կնքված պայմանագրի պայմաններով:
2.Սահմանել, որ.
1)Ենթավարձակալության պայմանագիրը չի կարող կնքվել անշարժ գույքի վարձակալության՝ 2009 թվականի հունվարի 23-ին կնքված ( գրանցված սեղանամատյան 330, 331 և 332) պայմանագրերի ժամկետը գերազանցող ժամկետով:
2) Վարձակալության վճարն անհրաժեշտ է վճարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 900335215050 հաշվեհամարին.
3) Առաջին հինգ տարվա համար վարձակալության վճար է սահմանվում՝
15,2786 հա հողամասի համար՝ տարեկան 1 909 825 /մեկ միլիոն ինը հարյուր ինը հազար ութ հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամ,
0,516 հա հողամասի համար՝ տարեկան 64500 /վաթսունչորս հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ,
3,0351 հա հողամասի համար՝ տարեկան 379387 /երեք հարյուր յոթանասունինը հազար երեք հարուր ութսուն յոթ/ ՀՀ դրամ :
4) Յուրաքանչյուր հինգ տարին մեկ վարձակալության վճարը ենթակա է վերանայման՝ գործող վարձավճարի 50 %-ի չափով:
3. Ենթավարձակալության պայմանագրերի նկատմամբ կիրառվում են վարձակալության պայմանագրի կանոնները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: