17.07.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Հարգելի՛ բնակիչներ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մշակվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վերաբերյալ հանրային կարծիքի պարբերաբար ուսումնասիրության և տվյալների հավաքագրման հարցաշար, որը հնարավորություն կտա ուսումնասիրել ֆիզիկական կուլտուրայի նկատմամբ բնակչության դիրքորոշումը: Ստորև ներկայացվում է հարցաշարի վերաբերյալ տեղեկատվությունը և հղումը https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSc9W7ynpKtYbtqvtkiAwpKaGyTsb9xTIHu3bcReVgVqQDX4Rg/viewform Խնդրում ենք հետևյալ հղմամբ մուտք գործել և լրացնել հարցաշարը։
|
|
17.07.25
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԱԼԱՇԿԵՐՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՋՐԱԳԾԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
|
Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը Ալաշկերտ բնակավայրում ծանոթացել է նաև ջրագծի կառուցման աշխատանքներին: Հուլիս ամսից մեկնարկած աշխատանքների ժամկետը 150 օր է, իսկ երկարությունը 12, 520 գծամետր: Ավարտին՝ 320 տնտեսություն ապահովված կլինի խմելու ջրով:
|
|
16.07.25
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԱԼԱՇԿԵՐՏ ԲՆԱԿԱՎԱՅՐ
|
Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը այցելել է Ալաշկերտ բնակավայր՝ հետևելու գազաֆիկացման աշխատանքներին: Կառուցվող գազատարի ընդհանուր երկարությունը 3282 գծամետր է: Այս ծրագրի շահառուների թիվը 75 տնտեսություն է՝ 270 բնակչով: Աշխատանքները մեկնարկել են այս տարվա փետրվար ամսին: Պայմանագրային ժամկետն 130 օր է:
|
|
15.07.25
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ 8-ՐԴ ՆԻՍՏԸ
|
Սույն թվականի հուլիսի 15-ին կայացել է Մեծամոր համայնքի ավագանու 7-րդ նստաշրջանի 8-րդ արտահերթ նիստը, որը վարել է Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը։  Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի հուլիսի 15-ի յոթերորդ նստաշրջանի արտահերթ թիվ 8 նիստի օրակարգը հաստատելու մասին  Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին  Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 13-ի N 195-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
|
|
10.07.25
ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԸ՝ ՄԵԾԱՄՈՐՈԻՄ
|
  Ֆիլհարմոնիկն Արմավիրի մարզում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը շարունակում է իր 100-ամյակի հոբելյանական միջոցառումները՝ այս անգամ ճանապարհ ընկնելով դեպի Արմավիրի մարզ Մեծամոր համայնք:  Համերգի օրացույց՝  Հուլիսի 20, ժամը՝ 14:00-ին ք. Մեծամոր, Մշակույթի տուն:  Նվագախումբը մեծապես կարևորում է այս այցելությունները՝ նպատակ ունենալով ապագա սերունդներին փոխանցել դասական երաժշտության նկատմամբ սերը և խթանել մշակութային արժեքների պահպանումը:
|
|
07.07.25
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ
|
Այսօր Արմավիրի մարզպետարանում՝ մարզպետ Արգիշտի Մեխակյանի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում՝ 2022-2026 թվականների սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ։Հանդիպմանը ներկա էին Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Հովհաննիսյանը, համայնքային ոլորտային պատասխանատուներ, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ և մասնագետներ։Քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի ընթացքը, առկա խնդիրները, իրականացման ժամկետները և հետագա անելիքները։ Նպատակն էր գնահատել ծրագրերի ընթացիկ առաջընթացը, վեր հանել հնարավոր խոչընդոտները և գտնել արդյունավետ լուծումներ՝ համայնքների կայուն զարգացման ուղղությամբ։Մեծամոր համայնքը շարունակելու է ակտիվ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |