Ոգելից խմիչքների և ծխախոտի վաճառքի թույլտվությունները ստանալու համար անհրաժեշտ է դիմել համայնքապետարան, զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժին․
Թույլտվությունը տրամադրվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Ոգելից խմիչքների և ծխախոտի վաճառքի համար Մեծամոր համայնքի ավագանու համապատասխան որոշմամբ սահմանվել է տեղական տուրք.
ա) Ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝
- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմանական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 10000 ՀՀ դրամ,
- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմանական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 13000 ՀՀ դրամ,
- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմանական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 20000 ՀՀ դրամ,
-100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմանական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 25000 ՀՀ դրամ,
-200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմանական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 30000 ՀՀ դրամ,
- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմանական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 50000 ՀՀ դրամ.
բ. օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար`
- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմանական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 10000 ՀՀ դրամ,
- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմանական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 13000 ՀՀ դրամ,
- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմանական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 20000 ՀՀ դրամ,
- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմանական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 25000 ՀՀ դրամ,
- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմանական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 30000 ՀՀ դրամ,
- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմանական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 50000 ՀՀ դրամ.
Այլ հարցերի, մանրամասների և խնդիրների դեպքում կարող եք դիմել՝ Մեծամորի համայնքապետարան զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժին։
Հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, վարչական կենտրոն շ․1, համայնքապետարան, 2-րդ հարկ։