Խնամակալ կամ հոգաբարձու ճանաչվելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում համայնքի ղեկավարին:
Համայնքի ղեկավարը դիմումը մակագրում է խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահին: Գործը հանձնաժողովի նախագահի կողմից ուսումնասիրվելուց հետո, բնակչից պահանջվում է օրենքով պահանջվող համապատասխան փաստաթղթեր`
1. դիմողի անձնագիրը և նրա պատճեն
2. առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ծննդյան վկայականները
3. խնամակալ նշանակվող անձի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական տեղեկանք
4. տեղեկանք իր և երեխաների բնակության վայրի մասին
5. անձին անգործունակ ճանաչելու կամ սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռ:
Հանձնաժողովի հերթական նիստում քննարկվում է (նպատակահարմար է դիմումատուի մասնակցությամբ), անհրաժեշտության դեպքում կատարվում է դիմումատուի և խնամակալի կյանքի պայմանների հետազոտում, և տալիս է իր եզրակացությունը: Որից հետո դիմումը քաղաքապետի որոշմամբ բավարարվում կամ մերժվում է: Վերջինիս դեպքում, օրենքով սահմանված կարգով, բնակիչը կարող է բողոքարկել դատական կարգով: Որոշման մեկ օրինակը տրվում է բնակչին, իսկ մյուս օրինակը պահվում է քարտուղարությունում:
Այլ հարցերի, մանրամասների և խնդիրների դեպքում կարող եք դիմել՝ Մեծամորի համայնքապետարան սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժին։
Հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, վարչական կենտրոն շ․1, համայնքապետարան, 2-րդ հարկ։