Մահվան վկայական ստանալու համար հարկավոր է դիմել ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի ՔԿԱԳ (ԶԱԳՍ) տարածքային բաժին և ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
1. մահվան վկայականը ստացողի անձնագիրը և պատճենը
2. մահացածի անձնագիրը
3. թաղամասային բժշկի կողմից տեղեկանք` մահվան մասին
Այնուհետև ՔԿԱԳ բաժնի աշխատակցի կողմից տրվում է դիմումի ձև, որը պետք է լրացվի վկայական ստացողի կողմից:
Այլ հարցերի, մանրամասների և խնդիրների դեպքում կարող եք դիմել՝ ՔԿԱԳ (ԶԱԳՍ) ՀՀ Արմավիրի մարզ, քաղաք Արմավիր, Հանրապետության փողոց, շենք 21։ Աշխատանքայի օրերն են՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09։00-18։00, ընդմիջում 13։00-14։00։
Հեռախոս 374-237-22143