Այսօր: Ուրբաթ, 4 Հոկտեմբերի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 155
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ


Ինչպե՞ս ստանալ ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն

Ոգելից խմիչքների և ծխախոտի վաճառքի թույլտվությունները ստանալու համար անհրաժեշտ է դիմել  համայնքապետարան, զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժին․

Թույլտվությունը տրամադրվում է 3  աշխատանքային օրվա ընթացքում:

Ոգելից խմիչքների և ծխախոտի վաճառքի համար Մեծամոր  համայնքի ավագանու համապատասխան որոշմամբ սահմանվել է տեղական տուրք.

ա) Ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝

- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմանական շինությունների  ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 10000 ՀՀ դրամ,

- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմանական շինությունների  ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 13000 ՀՀ դրամ,

- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմանական շինությունների  ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 20000 ՀՀ դրամ,

-100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմանական շինությունների  ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 25000 ՀՀ դրամ,

-200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմանական շինությունների  ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 30000 ՀՀ դրամ,

- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմանական շինությունների  ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 50000 ՀՀ դրամ.

բ. օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար`

- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմանական շինությունների  ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 10000 ՀՀ դրամ,

- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմանական շինությունների  ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 13000 ՀՀ դրամ,

- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմանական շինությունների  ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 20000 ՀՀ դրամ,

- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմանական շինությունների  ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 25000 ՀՀ դրամ,

- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմանական շինությունների  ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 30000 ՀՀ դրամ,

- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմանական շինությունների  ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 50000 ՀՀ դրամ.

Այլ հարցերի, մանրամասների և խնդիրների դեպքում կարող եք  դիմել՝ Մեծամորի համայնքապետարան  զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժին։

Հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, վարչական կենտրոն շ1, համայնքապետարան, 2-րդ հարկ։

Տեսնել ավելին

Պատասխանատու կազմակերպություն ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Պատասխանատու անձ ՄԱԴԱԹՅԱՆ ԼԻԼԻԹ (Զարգացման ծրագրերի,տուրիզմի,առևտուրի,սպասարկման և գովազդի բաժնի առաջին կարգի մասնագետ(Տարոնիկ))
Ստեղծման ամսաթիվ 08/02/2006
Վերջին խմբագրման ամսաթիվ 05/08/2022
Թեմա Առեւտուր եւ սպասարկում
Իրավական հիմքը ՀՀ Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 16 հոդված, ՀՀ Տեղական տուրքերի և վճարների մասին օրենքի 7,9,10,12 հոդվածներ, ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2022թ․ փետրվարի 2-ի N004 որոշում՝ ՀՀ Արմավիրի Մեծամոր համայնքի վարչական տարածքում 2022 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերրը սահմանելու մասին
Պահանջվող փաստաթղթերը ա) Պետ.ռեգիստրի վկայական; բ) Մուծման անդորրագրերը:
Փաստաթղթերի նմուշներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner