Երեխայի ընդունելությունը մանկապարտեզ իրականացվում է ծնողի (երեխայի օրինական ներկայացուցչի) դիմումի, հաստատության ու ծնողի (երեխայի օրինական ներկայացուցչի) միջև կնքված պայմանագրով։
Երեխային մանկապարտեզ ընդունելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
1. ծնողի կամ խնամակալի կողմից դիմում՝ ուղղված մանկապարտեզի տնօրենին
2. երեխայի ծննդյան վկայականի պատճեն
3․ լուսանկար 3x4 չափսի
4. երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտից քաղվածք (26 ձև)
5. երեխայի՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ վկայագիր:
Ընդունելության համար կարելի է դիմել ցանկացած աշխատանքային օր (երկուշաբթիից - ուրբաթ, ժամը 1000 մինչև 1600)։
Երեխայի հերթագրումն հաստատություն իրականացվում է երեխայի ծնողի դիմումի (թղթային կամ էլեկտրոնային) հիման վրա:
Երեխային հաստատություն ընդունելու համար հերթագրելու մասին դիմումը ներկայացնելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում երեխան հաշվառվում է համակարգում կամ հերթագրման թղթային մատյանում:
Մանկապարտեզ հաճախող յուրաքանչյուր երեխայի համար վարձավճարը 6000 ՀՀ դրամ է (հիմք՝ Մեծամորի համայնքի ավագանու 2022թ փետրվարի 2-ի N004 որոշում): Վճարը հավաքվում է յուրաքանչյուր ամսվա ընթացքում։ Գումարը փոխանցվում է տեղական բյուջե՝ համայնքապետարանի հաշվեհամարին։
Ծանոթություն* Մեծամոր համայնքն այժմ ունի 18 գործող մանկապարտեզ (Ալաշկերտ, Ակնալիճ, Այգեշատ, Արազափ, Արգավանդ, Արմավիր, Բամբակաշատ, Եղեգնուտ, Մարգարա, Մեծամորի N1, Մեծամորի N2, Մեծամորի N3, Մրգաշատ, Նալբանդյան, Նոր Արմավիր, Նոր Արտագերս, Նորապատ, Ջանֆիդա)։
Այլ հարցերի, մանրամասների և խնդիրների դեպքում կարող եք դիմել՝ Մեծամորի համայնքապետարան կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժին։
Հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, վարչական կենտրոն շ․1, համայնքապետարան, 2-րդ հարկ։