Այսօր: Ուրբաթ, 14 Նոյեմբերի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
13.11.25 ԱՅՑԵԼԵԼՈՒԹՅՈՒՆ ՓՇԱՏԱՎԱՆԻ ՆՈՐԱԲԱՑ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Մեծամոր համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանը հերթական այցելությունն է իրականացրել Փշատավան բնակավայրի մանկապարտեզ, որը շահագործվել է այս տարի գարնանը։
Համայնքի ղեկավարը ծանոթացել է կրթական գործընթացին, նորաբաց մանկապարտեզի ժամանակակից պայմաններին և մանկավարժական կազմի աշխատանքին։
Մանկավարժների հետ քննարկվել է առկա հարցերն ու դրանց լուծման ուղիները։
Այցելությունները շարունակական են՝ նպատակ ունենալով ապահովել անվտանգ և բարձր որակով կրթական միջավայր։
13.11.25 📌ՏԵՂԱԿԱՆ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Մեծամոր համայնքի հարգելի բնակիչներ
Տեղեկացնում ենք, որ տեղական հարկերի՝ անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի մասով կատարվելիք վճարումները հնարավոր է իրականացնել Մեծամորի համայնքապետարանում և համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարների գրասենյակներում՝ POS տերմինալների միջոցով։
ԱրՔա՝ ArCa վճարային համակարգին ինտեգրված Բանկերի կողմից թողարկված Visa, MasterCard քարտերով կատարված գործարքների դեպքում քարտերով յուրաքանչյուր վճարումից Բանկը գանձում է համեմատաբար ցածր միջնորդավճար՝ 0,5 տոկոս։
✅Տեղեկացնում ենք նաև, որ անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի տարեկան գումարները վճարվում են մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։
12.11.25 ՆՈՐ ՋՐԱԳԾԵՐ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՄԵԾԱՄՈՐ ՔԱՂԱՔՈՒՄ
Համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանը՝ պատասխանատուների հետ այցելել է Մեծամոր քաղաքի Մ. Միքայելյան, Հ. Թումանյան, Կոմիտաս և Վ. Տերյան փողոցներ՝ տեղում ծանոթանալու ջրագծերի փոխարինման աշխատանքների ընթացքին, գնահատելու դրանց կատարման որակը և ժամկետների պահպանումը։ 2025 թ. սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքները ներառում են շուրջ 3500 մ ջրագծերի փոխարինում, որից կշահեն 1077 տնտեսություն և 3021 բնակիչ։Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 95 989 000 ՀՀ դրամ, որից՝ 65% պետություն, 35% համայնք համաֆինանսավորմամբ։• Կապալառու՝ «Արտ Պլաս» ՍՊԸ• Տեխնիկական հսկող՝ «Նո Օնա» ՍՊԸ• Հեղինակային հսկող՝ «Ղազարյանշին» ՍՊԸ Աշխատանքները մեկնարկել են օգոստոսի 20-ին և նախատեսվում ... Մանրամասն
10.11.25 ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի համայնքային ծառայողներ, ավագանու հարգելի անդամներ և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ,Ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ: Յուրաքանչյուր պետության հաջողությունը կախված է պետական և համայնքային ծառայողների ունեցած գիտելիքից, նվիրումից փորձառությունից ու հենց դրանք են այն կարևոր չափորոշիչները, որոնք ապահովում են պետական ապարատի անխափան աշխատանքը:Աշխարհում պետական կառավարման համակարգերի տարբեր մոդելներ կան, որոնց միջոցով պետությունները հաջողում են կամ հետընթաց ապրում: Հետադարձ հայացք նետելով պետական, համայնքային ծառայողների հաջողությունների պատմության վրա պետք է արձանագրել, որ այսօր ունենք անհամեմատ ավելի որակյալ մասնագետներ ու ժամանակակից աշխարհին համահավասար ... Մանրամասն
03.11.25 ՎԵՐԱԲԱՑՎԵԼ Է ՏԱՆՁՈՒՏԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ
Տանձուտ բնակավայրում վերաբացվել է հիմնանորոգված մանկապարտեզը: Սա կարևոր քայլ է Մեծամոր համայնքի կրթական ենթակառուցվածքների զարգացման ճանապարհին։Շենքը և հարակից տարածքը ամբողջությամբ վերանորոգվել ու բարեկարգվել են՝ ապահովելով ժամանակակից, հարմարավետ և անվտանգ կրթական միջավայր մեր փոքրիկների համար։Միջոցառմանը ներկա էին՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ ԽաչատրյանըՄեծամոր համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանը Տանձուտի մանկապարտեզը 2022 թվականից սկսած արդեն 7-րդ բացվող մանկապարտեզն է Մեծամոր համայնքում, իսկ գործունեությամբ՝ 22-րդը։Մեծամոր համայնքը շարունակելու է հետևողականորեն զարգացնել կրթական ոլորտը՝ յուրաքանչյուր երեխայի համար ստեղծելով ... Մանրամասն
02.11.25 ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔՈւՄ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԳԱԶԱՖԻԿԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈւՆԱԿՎՈւՄ ԵՆ
Մեծամոր համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանը աշխատանքների պատասխանատուների հետ այցելել է Արգավանդ բնակավայր՝ հետևելու գազաֆիկացման ծրագրի իրականացման ընթացքին։
Ծրագրի շրջանակում կառուցվում է շուրջ 2876 գծմ երկարությամբ գազատար, որի շահառուները կլինեն 45 տնտեսություն՝ 220 բնակիչ։
Շինարարական պայմանագրի արժեքը՝ 25 980 000 ՀՀ դրամ, որից համայնքի մասնաբաժինը կազմում է 55%, իսկ պետականը՝ 45%։
• Կապալառու՝ «Վալ-Արտ» ՍՊԸ և «Գոց» ՍՊԸ կոնսորցիում
• Տեխնիկական հսկող՝ «Նո Օնա» ՍՊԸ
Գազաֆիկացումը իրականացվում է 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով, որից հետո Արգավանդ բնակավայրի ընտանիքները կապահովվեն բնական գազով՝ ստանալով անհրաժեշտ կոմունալ պայմաններ։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՄԵԾԱՄՈՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԾԻՐԱՆԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ
ՄԵԾԱՄՈՐ. ՔԱՐԸ ՔԱՐԻՆ ԴՆԵԼՈՎ
ՄԵԾԱՄՈՐ․ ՏՔՆԱՋԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԿԵՐՏՎՈՂ ՀԱՄԱՅՆՔ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060900303
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner