«Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 205-Ա որոշումը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արևիկ գյուղի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի, «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան գյուղի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի, «Մեծամոր համայնքի մշակույթի տուն և գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրենների գրությունները
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արևիկ գյուղի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ, «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան գյուղի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ, «Մեծամոր համայնքի մշակույթի տուն և գրադարան» ՀՈԱԿ հաճախող երեխաների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի՝ 2024 թվականի համար սահմանված դրույքաչափի նկատմամբ սույն թվականի սեպտեմբեր ամսից կիրառել արտոնություն՝ համաձայն N1-N3 հավելվածների:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: