Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 118
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0872-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info@mecamor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 մարտի 2023 թվականի N 0872-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի   188-րդ հոդվածով, «Նորմատիվ Իրավական ակտերի մասին» օրենքի 9-րդ և 13-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման 3-րդ, 33-րդ, 34.2- րդ կետերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշումներով. 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 

1. Մեծամոր  համայնքի Նալբանդյան բնակավայրի  բնակիչ Սուրեն Համիդի Ալոյանի  կողմից համայնքային սեփականության Մեծամոր համայնքի, Նալբանդյան բնակավայրի 4-րդ թաղամասի  1-ին փողոց 1-ին փակուղի 6  հասցեում գտնվող  311,2 քմ  բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամասի վրա  ինքնակամ կառուցած 145,7 քմ արտաքին մակերեսով օժանդակ շինություն , ինքնակամ կառուցած 4,4 քմ արտաքին մակերեսով պարիսպը  ճանաչել օրինական  և  համարել   որպես  Մեծամոր համանքի սեփականություն:

2.Կադաստրի կոմիտեում 2023HALBEV (կադ․ ծածկագիր 04-070-0067-0011) կադաստրային ծածկագրով հաշվառված կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը։

3.  Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը:

4.Ինքնակամ կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, ինչպես նաև կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք :

5. Ինքնակամ կառուցած շինության ուղղակի վաճառքի իրավունքի նախապատվությունը տալ Սուրեն Համիդի Ալոյանին :

6. Նշված որոշմանը կցել հողամասի հատակագիծը ինքնակամ կառույցի  կառուցապատման մակերեսի չափով :

7․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 55

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner