|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info@mecamor.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
07 հոկտեմբերի 2024 թվականի N 2702-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ «ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ԳՅՈՒՂԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 205-Ա որոշումը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սուսաննա Ղուկասյանի 2024 թվականի սեպտեմբերի 30-ի N14 գրությունը ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ հաճախող երեք սաների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի 2024 թվականի համար սահմանված դրույքաչափի նկատմամբ սույն թվականի հոկտեմբեր ամսից կիրառել արտոնություն՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(15.59 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|