Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Հողային օրեսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթղերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թականի սեպտեմբերի 12-ի N 1/փ-294 եզրակացությունը ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Արգավանդ բնակավայրում «Սանդինգ Մայնինգ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 0,3244 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության և այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասի /սեփ․ վկայական N 20012023-04-0029, ծածկագիր 04-018-0167-0004/ նպատակային և գործառնական նշանակությունները փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության և արդյունաբերական օբյեկտների հողեր գործառնական նշանակության հողամասի՝ ավազակոպիչների մանրացման, լվացման և քարջարդիչների սարքավորումներ տեղադրելու համար:
2. Առաջարկել «Սանդինգ Մայնինգ» ՍՊԸ-ին՝ համայնքի բյուջե վճարել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի կադաստրային արժեքների նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը, որը կազմում է 2 552 500 (երկու միլիոն հինգ հարյուր հիսուներկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:
3.Փոփոխված 0,3244 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: