Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 46-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ կետերով, և հիմք ընդունելով «Հույսի Մեծամոր» հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպության տնօրեն Մարգարիտա Սեդրակյանի 2024 թվականի հունիսի 11-ի 25/ՀՄ գրությունը, ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ «Մեծամոր համայնքի երիտասարդական քաղաքականության ռազմավարություն» ծրագրի շրջանակներում տալ համաձայնություն Մեծամոր համայնքի ղեկավարին համագործակցելու Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում գործող «Հույսի Մեծամոր» հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպության հետ (տնօրեն Մարգարիտա Սեդրակյան)։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|