Ղեկավարվելով ‹‹Տեղական ինքնակառավարման մասին›› Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով և 245-րդ հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 1213-Ն որոշմամբ սահմանված կարգով և հիմք ընդունելով Մեծամոր ամայնքի անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնությունների տրամադրման փաստաթղթերի ուսումնասիրման հանձնաժողովի 2025 թվականի մարտի 14-ի թիվ 02 արձանագրությունը, ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է . 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի բնակիչներին սեփականության իրավունքով պատկանող գույքի մասով սահմանել փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |