| Ղեկավարվելով   «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության  կառավարության 2011թվականի ապրիլի 14-ի  389-Ն որոշումով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը 
 ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի վարչական տարածքում գտնվող արոտավայրերի և խոտհարքների օգտագործման կարգը՝ համաձայն հավելվածի: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |