Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,  Հայաստանի   Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի  15-րդ կետով, և  հիմք ընդունելով Հմայակ Երեմի Իսպիրյանի 2024 թվականի նոյեմբերի 11-ի  դիմումը  ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի տեղակալի առաջարկությունը  ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 
 1.  Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրում Հմայակ Երեմի Իսպիրյանին սեփականության իրավունքով պատկանող  0,1375 հա   գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասի (սեփ․ վկայական  N 0501202404-0010, ծածկագիր 04-067-0087-0001) նպատակային և գործառնական  նշանակությունները փոխել գյուղատնտեսական նպատակային նշանակության ՝ արտադրական գործառնական նշանակության: 
2. Փոփոխված 0,1375 հա  հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում : 
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:  |