| Ղեկավարվելով ‹‹Տեղական ինքնակառավարման մասին›› Հայաստանի Հանրապետության  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով և 245-րդ հոդվածի      2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության  Կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի  թիվ 1213-Ն որոշմամբ սահմանված կարգով.                                             ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է       1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի  թվով 4 բնակիչներին սեփականության իրավունքով պատկանող գույքի մասով սահմանել  անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի   արտոնություն՝  համաձայն հավելվածի:       2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը պահից: |