Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ կետով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1- ին կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 16-ի «Մեծամոր համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալությամբ տրամադրելու մասին» N 259-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն:
2․ Որոշման հավելվածի «Հողամասի վարձակալության վճարի չափը» սյունակի 1-ին և 2-րդ տողերի «1000000» թվերը փոխարինել «1250000» թվերով՝ համաձայն հավելվածի:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: