Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ Տալ համաձայնություն Մեծամոր համայնքի Եղեգնուտ բնակավայրերում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը մրցութային եղանակով վարձակալության իրավունքով տրամադրելու համար՝ համաձայն հավելվածի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |