Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 205-Ա որոշումը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մարգարա գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Լիլյա Թումանյանի 2024 թվականի հոկտեմբերի 3-ի N18 գրությունը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մարգարա գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ հաճախող սաների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի 2024 թվականի համար սահմանված դրույքաչափի նկատմամբ սույն թվականի հոկտեմբեր ամսից կիրառել արտոնություն՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: