Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 182-րդ հոդվածի առաջին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ կետով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի թիվ 1 մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի 2023 թվականի փետրվարի 23-ի N108 գրությունը, ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված և Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքում բնակություն հաստատած արցախցի չորս ընտանիքների վեց երեխաների՝ մանկապարտեզի ծառայություններից օգտվելու համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի 2023 թվականի սահմանված դրույքաչափի նկատմամբ մարտ ամսից կիրառել զրոյական դրույքաչափի արտոնություն՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |