Ղեկավարվելով«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով ՀՀ Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1: Տալ համաձայնություն Մեծամոր համայնքի Արտաշար, Նոր Կեսարիա, Փշատավան և Արևիկ բնակավայրերում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը մրցութային եղանակով վարձակալության իրավունքով տրամադրելու համար՝ համաձայն հավելվածի : 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |