Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերությամբ, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածով, և հիմք ընդունելով 2011 թվականի հուլիսի 8-ին կնքված 2,3311 հա հողամասի վարձակալության պայմանագիրը, վարձակալ Արամ Գնելի Ստեփանյանի լիազորված անձ՝ Գնել Ստեփանյանի 2023 թվականի նոյեմբերրի 10-ի դիմումը, ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն 2011 թվականի հուլիսի 8-ին Արամ Գնելի Ստեփանյանին վարձակալությամբ տրամադրված Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող, Մեծամոր համայնքի Տանձուտ գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության 2,3311 հա (ծածկագիր 04-092-0069-0046) հողամասը ենթավարձակալությամբ տրամադրելու Արմենակ Թոմասի Կիրակոսյանին՝ վարձակալի հետ կնքված պայմանագրի պայմաններով:
2.Սահմանել, որ.
1)ենթավարձակալության պայմանագիրը չի կարող կնքվել անշարժ գույքի վարձակալության՝ 2011 թվականի հուլիսի 8-ին կնքված պայմանագրի ժամկետը գերազանցող ժամկետով,
2) Վարձակալության վճարն անհրաժեշտ է վճարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 900335237054 հաշվեհամարին,
3) 2,3311 հա հողամասի համար վարձակալության վճար է սահմանվում՝ տարեկան 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ:
3. Ենթավարձակալության պայմանագրի նկատմամբ կիրառվում են վարձակալության պայմանագրի կանոնները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: