Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 205-Ա որոշումը, ինչպես նաև «Մեծամորի մշակույթի տուն և գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրենի 2024 թվականի նոյեմբերի 18-ի N36 գրությունը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ «Մեծամորի մշակույթի տուն և գրադարան» ՀՈԱԿ հաճախող երեխաների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի՝ 2024 թվականի համար սահմանված դրույքաչափի նկատմամբ սույն թվականի նոյեմբեր ամսից կիրառել արտոնություն՝ համաձայն հավելվածի:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: