Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ Հաստատել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արևիկ գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելվածի:
2. 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված Մեծամորի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների համար նվազագույն ամսական աշխատավարձի դրույքաչափը սահմանել 104698 (մեկ հարյուր չորս հազար վեց հարյուր իննսունութ) ՀՀ դրամ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |