Ղեկավարվելով ‹‹Տեղական ինքնակառավարման մասին›› Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով և 245-րդ հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 1213-Ն որոշմամբ սահմանված կարգով.
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է . 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի թվով 20/քսան/ բնակիչներին սեփականության իրավունքով պատկանող գույքի մասով սահմանել անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |