Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ և 42-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի վարչական տարածքում գործող «Բժշկական ամբուլատորիաներ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների քանակը և հաստիքացուցակը հաստատելու մասին» N275 որոշման մեջ կատարել փոփոխություն:
2. Որոշման N 4 և N 12 հավելավծները շարադրել նոր խմբագրությամբ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |