Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 172
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0881-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info@mecamor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 մարտի 2023 թվականի N 0881-Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրություն.

Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման ծրագրերի կազմման և համակարգման բաժնի աշխատակիցների կողմից 2023 թվականի մարտի 06-ին ներկայացված թիվ 9 զեկուցագրի արդյունքում պարզվել է, որ քաղաքացի Ռաֆիկ Լևիկի Կարապետյանն ունի գույքահարկի գծով չվճարված հարկային պարտավորություններ։

Համաձայն «Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ  հոդվածի «բ» կետի՝ Մեծամոր համայնքի  ղեկավարի կողմից հարուցվել է վարչական վարույթ:

2.Վարչական ակտն ընդունելու համար  հիմք հանդիսացող փաստերը.

ա) ՀՀ Արմավիրի մարզի Շենավան բնակավայրի վարչական ղեկավարի կողմից 21.02.2023թ. ներկայացված թիվ 1 զեկուցագիրը:

բ) Հանձնաժողովի 21.03.2023թվականի թիվ 33/23 վարչական վարույթի քննարկման արձանագրությունը:

3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.

Համաձայն «Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» կետի՝ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարող է կարճվել, եթե անձը, ում հասցեագրված է լինելու վարչական ակտը, վերացրել է օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումները կամ պատշաճ միջոցներ է ձեռնարկել խախտումները կանխելու ուղղությամբ, և նման դեպքերում օրենքն այդ խախտումների վերաբերյալ չի պահանջում վարչական ակտի ընդունում:

Տվյալ դեպքում քաղաքացի Ռաֆիկ Լևիկի Կարապետյանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի համաձայն՝  պատշաճ ծանուցվել է վարչական հանձնաժողովի նիստի օրվա ժամի և տեղի մասին (ստացական՝ 07.03.2023թ. փոստային առաքանի՝ 21990744, ծանուցագիր՝ AL0108417983AM, 17.03.2023թ.), վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսմանը:

Սույն թվականի մարտի 21-ին ՀՀ Արմավիրի մարզի Շենավան բնակավայրի վարչական ղեկավարի կողմից ներկայացված թիվ 1 զեկուցագրի համաձայն՝ Ռաֆիկ Լևիկի Կարապետյանը կատարել է մասնակի վճարում /անդորրագիր՝ 72808623/ համաձայն որի 16.03.2023թվականին կնքել է պարատվորությունների աստիճանական մարման ժամանակացույց:

Այսպիսով ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետությքան օրենքի 50-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» կետով, հիմք ընդունելով 21.03.2023թ  թիվ 1 զեկուցագիրը և 16.03.2023թ կնքված ժամանակացույցը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Քաղաքացի Ռաֆիկ Լևիկի Կարապետյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճել:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից  և կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից  երկամսյա ժամկետում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 34

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner