Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 13-ի «ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ք. Մեծամոր, Ակնալիճ, Արմավիր, Այգեշատ, Արգավանդ, Գետաշեն, Երասխահուն, Եղեգնուտ, Հայկավան, Նորապատ, Նոր Կեսարիա, Ջրաշեն, Վարդանաշեն, Տանձուտ, բնակավայրերի գազաֆիկացման, Ակնալիճ բնակավայրի Զիարատ եզդիական տաճար տանող հատվածում գազատարի կառուցման և ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արազափ, Բերքաշատ, Մարգարա, Ջանֆիդա, Փշատավան բնակավայրերի գազաֆիկացման, Բերքաշատ բնակավայրի «Բերքաշատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ տանող հատվածում գազատարի կառուցման ծրագրային հայտին համաձայնություն տալու մասին» N 172-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն:
- Որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|