Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N631-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ և 12-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 28-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 94-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն։
2․Որոշման 2-րդ կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի :
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |