| Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.2 րդ կետով և «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 15.3-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով  համայնքի ղեկավարի առաջարկությունը     ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է    1. «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 15.2-րդ հոդվածով սահմանված սահմանափակման ենթակա  ծառայության օբյեկտները  Մեծամոր համայնքի վարչական տարածքում կարող են գտնվել բազմաբնակարան շենքերից, անհատական բնակելի տներից, ուսումնական, կրթական, մշակութային, պատմամշակութային հաստատություններից, առողջապահական, բժշկական հաստատություններից, մարզական և սոցիալական  կազմակերպություններից, հիմնարկներից,  հանրային սննդի օբյեկտներից, հյուրանոցներից, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից,  զբոսայգիներից,          այգիներից, պուրակներից, հանգստի կամ ժամանցի համար նախատեսված այլ վայրերից նվազագույնը 2 կմ հեռավորության վրա: 2. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |