Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով 2023 թվականի Մեծամոր համայնքի գույքի վերագնահատման արդյունքները, ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ 2024 թվականի ընթացքում աճուրդային կարգով օտարել համայնքի սեփականություն հանդիսացող շարժական գույքը՝ (թվով 13 վերելակ, և 1 տրանսպորտային միջոց) համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |