Այսօր: Ուրբաթ, 24 Մարտի 2023թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 74
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0843-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info@mecamor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 մարտի 2023 թվականի N 0843-Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրություն.

Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման ծրագրերի կազմման և համակարգման բաժնի աշխատակիցների կողմից 2023 թվականիփետրվարի 17-ին ներկայացված թիվ 2 զեկուցագրի արդյունքում պարզվել է, որ քաղաքացի Սամվել Փիրոյանն ունի իրեն պատկանող շինության գույքահարկի գծով չվճարված հարկային պարտավորություններ։

Համաձայն «Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի 30-րդ  հոդվածի «բ» կետի՝ Մեծամոր համայնքի  ղեկավարի կողմից 2023 թվականի փետրվարի 24-ին թիվ 0679-Ա որոշման հիման վրա հարուցվել է վարչական վարույթ:

2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

ա) ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման ծրագրերի կազմման և համակարգման բաժնի կողմից 17.02.2023 թվականին ներկայացված թիվ 2 զեկուցագիրը:

բ) Հանձնաժողովի 16.03.2023 թվականի թիվ 7/23 վարչական վարույթի քննարկման արձանագրությունը:

3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.

Քաղաքացի Սամվել Փիրոյանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի համաձայն՝ պատշաճ ծանուցվել (ծանուցում՝ 28.02.2023թ. փոստային առաքանի թիվ՝ 21666394) է վարչական հանձնաժողովի նիստի օրվա, ժամի և տեղի մասին, որը սակայն քաղաքացու կողմից չի ստացվել: Համաձայն Հայաստանի Հանրապետության «Վարչարարության հիմունքների  և վարչական վարույթի մասին» օրենքի 49-րդ հոդվածի առաջին մասի «գ» կետի՝ վարչական ակտի ընդունումը հնարավոր է միայն այդ ակտի հասցեատիրոջն ի հայտ բերելու դեպքում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչական վարույթի օրենքով սահմանված  ժամկետում (վարույթի մնացյալ ժամկետում) հնարավոր չէ ընդունվելիք վարչական ակտի հասցեատիրոջն ի հայտ բերել, անհրաժեշտ է սույն վարչական վարույթը կասեցնել:

Այսպիսով, ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 49-րդ հոդվածի առաջին մասի «գ» կետով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Քաղաքացի Սամվել Փիրոյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կասեցնել՝ մինչև կասեցման համար հիմք հանդիսացած հանգամանքների վերացումը:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ այն կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից  և կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 11

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 208
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner