Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-699-րդ հոդվածներով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի տեղակալի առաջարկությունը ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող Նոր Արմավիր բնակավայրում տեղակայված (սեփ. վկայական N 11042024-04-0023), գազատար խողովակաշարն անհատույց օգտագործման իրավունքով 5 (հինգ) տարի ժամկետով տրամադրել «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ին՝ շահագործելու նպատակով։
2. Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանին` օրենսդրությամբ սահմանված կարգով «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի հետ կնքել անշարժ գույքն անհատույց օգտագործման տրամադրելու պայմանագիր, որի նոտարական վավերացման և պետական գրանցման ծախսերը կրում է «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ն։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |