2024 թվականի N_ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ՝ ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԵԾԱՄՈՐ ՔԱՂԱՔԻ Մ․ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, Հ․ ԹՈՒՄԱՆՅԱՆ, ԿՈՄԻՏԱՍ ԵՎ Վ․ ՏԵՐՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ, ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ, ՄԱՅԹԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ԳԱԶՈՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՀԱՅԿԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 13-ՐԴ, 28-ՐԴ ԵՎ 29-ՐԴ, ՄՐԳԱՇԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 2-ՐԴ, 3-ՐԴ ԵՎ 10-ՐԴ, ԱՅԳԵՇԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 6-ՐԴ ԵՎ 9-ՐԴ, ԱՐԱԶԱՓ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 5-ՐԴ ԵՎ 6-ՐԴ, ՓՇԱՏԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 17-ՐԴ, ՋԱՆՖԻԴԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 22-ՐԴ ԵՎ ԲԵՐՔԱՇԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ, ՄԱՅԹԵՐԻ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՅՏԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ․ | Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1–ին մասի 1–ին կետով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով, և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշումը ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը․ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
- Հաստատել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիաներ ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի «ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի Մ․ Միքայելյան, Հ․ Թումանյան, Կոմիտաս և Վ․ Տերյան փողոցների ասֆալտապատման, ջրահեռացման համակարգի կառուցման, մայթերի հիմնանորոգման և գազոների վերականգնման, Հայկավան բնակավայրի 13-րդ, 28-րդ և 29-րդ, Մրգաշատ բնակավայրի 2-րդ, 3-րդ և 10-րդ, Այգեշատ բնակավայրի 6-րդ և 9-րդ, Արազափ բնակավայրի 5-րդ և 6-րդ, Փշատավան բնակավայրի 17-րդ, Ջանֆիդա բնակավայրի 22-րդ և Բերքաշատ բնակավայրի 1-ին փողոցների ասֆալտապատման, մայթերի և ջրահեռացման համակարգի կառուցման» սուբվենցիայի ծրագրային հայտը՝ համաձայն հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ
| | Կից փաստաթղթեր՝ |
|
(52.21 Կբ)
|
|
| Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
| | |