Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներով, 19 հունվար 2022թ. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական փորձագիտական № 06/27.0.01/2338-2022 եզրակացությունը և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է
1.Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի վարչական տարածքում 2022 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
|