Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 48-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով, Մեծամոր համայնքի ավագանու 2022թ․ փետրվարի 2-ի N7 և N11 որոշումներով և հիմք ընդունելով սոցիալական աջակցության հանձնաժողովի թիվ 7-րդ եզրակացությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի թվով 13 (տասներեք) ընտանիքների հատկացնել դրամական օգնություն՝ 510000 ( հինգ հարյուր տաս հազար) ՀՀ դրամի չափով՝ համաձայն հավելվածի։
2. Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնի պետ Նոնա Հակոբյանին՝ կատարել համապատասխան ձևակերպում։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։