Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի թիվ 515-Ն որոշումը և համայնքի ղեկավարի 2023 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին թիվ 800-Ա որոշումը ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Հաստատել համայնքի ղեկավարի 2023 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին թիվ 800-Ա որոշումը։
2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
3․Համայնքի ղեկավարին՝ սույն որոշման 2-րդ կետով հաստատված կանոնադրությունը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ պետական գրանցման։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |