Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի պահանջներով, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 16-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի N745-Ն որոշմամբ սահմանված կարգի 3-րդ գլխով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ Տալ համաձայնություն Մեծամոր համայնքի վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող Եղեգնուտ բնակավայրում գտնվող հողամասերը՝ որոնք օգտագործման սահմանափակումներ չունեն, սահմանված կարգով տրամադրելու վարձակալությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |