ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՎԱԾ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ՝ ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԵԾԱՄՈՐ ՔԱՂԱՔԻ 1-ԻՆ ԹԱՂԱՄԱՍԻ 2Բ1, 3Բ, 4Բ2, 5Բ, 6Բ2 և 2-ՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ 1Բ, 2Բ, 3Բ ՇԵՆՔԵՐԻ ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՅՏԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ․ |
Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 9-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը․ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
- Հաստատել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիաներ ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի «ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասի 2Բ1, 3Բ, 4Բ2, 5Բ, 6Բ2 և 2-րդ թաղամասի 1Բ, 2Բ, 3Բ շենքերի վերելակների փոխարինման» սուբվենցիայի ծրագրային հայտը՝ համաձայն հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|