Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1- ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով`
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 16-ի <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին>> N 270-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Վարչական բյուջեի պահուստային ֆոնդը պակասեցնել 54085․2 հազար ՀՀ դրամով և այն ուղղել վարչական բյուջե։
2) Եկամտային մասով․
ա) Պետական բյուջեից համայնքի վարչական բյուջեին տրամադրվող նպատակային հատկացումներին /սուբվենցիաներ/ ավելացնել 5229,3 հազար ՀՀ դրամով,
բ) Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներին /սուբվենցիաներ/ ավելացնել 173166․4 հազար ՀՀ դրամով։
3) Ծախսային մասով․
1) 01-1-1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ) նախահաշվի
4111 (Աշխատողների աշխատավարձներ և հավելավճարներ) հոդվածից պակասեցնել 3000․0 հազար ՀՀ դրամ,
4241 (Մասնագիտական ծառայություններ) հոդվածին ավելացնել 2500․0 հազար ՀՀ դրամ։
2) 01-3-3 (Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) նախահաշվի
4232 (Համակարգչային ծառայություններ) հոդվածին ավելացնել 536․0 հազար ՀՀ դրամ։
3) 04-2-4 (Ոռոգում) նախահաշվի
5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 138528․4 հազար ՀՀ դրամ։
4) 04-3-2 (Նավթամթերք և բնական գազ) նախահաշվի
5112 (Շենքների և շինությունների կառուցում) հոդվածին ավելացնել 17980․0 հազար ՀՀ դրամ,
5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 22938․0 հազար ՀՀ դրամ։
5) 06-1-1 (Բնակարանային շինարարություն) նախահաշվի
5129 (Այլ մեքենաներ և սարքավորումներ) հոդվածին ավելացնել 40920․0 հազար ՀՀ դրամ։
6) 06-3-1 (Ջրամատակարարում) նախահաշվի
4511 (Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին) հոդվածին ավելացնել 50000․0 հազար ՀՀ դրամ,
5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածից պակասեցնել 48500․0 հազար ՀՀ դրամ։
7) 08-2-3 (Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ) նախահաշվի
4212 (Էներգետիկ ծառայություններ) հոդվածին ավելացնել 6000․0 հազար ՀՀ դրամ,
5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 1300․0 հազար ՀՀ դրամ։
8) 09-2-2 (Միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթություն) նախահաշվի
4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածին ավելացնել 3000․0 հազար ՀՀ դրամ։
9) 09-5-1 (Արտադպրոցական դաստիարակություն) նախահաշվի
4511 (Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին) հոդվածից պակասեցնել 4950․8 հազար ՀՀ դրամ,
4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածին ավելացնել 5229․3 հազար ՀՀ դրամ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: