|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info@mecamor.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 հոկտեմբերի 2022 թվականի N 233 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ «ՄԵԾԱՄՈՐ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 1 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ ՀԱՃԱԽՈՂ ԱՐՑԱԽՑԻ ՎԵՑ ԵՐԵԽԱՆԵՐԻ՝ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 182-րդ հոդվածի առաջին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ կետով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով «Մեծամոր քաղաքի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N48 գրությունը ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված և Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքում բնակություն հաստատած արցախցի չորս ընտանիքների վեց երեխաների՝ մանկապարտեզի ծառայություններից օգտվելու համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի 2022 թվականի սահմանված դրույքաչափի նկատմամբ հոկտեմբեր ամսից կիրառել զրոյական դրույքաչափի արտոնություն՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|
Կողմ -17 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՌԱԶՄԻԿ ԱՀԱՐՈՆՅԱՆ ՍԵՐԳԵՅ ԱՍԱՏՐՅԱՆ ԷԴԳԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԱՅԱՆԵ ԴՈԲՈՅԱՆ ՏԱՏՅԱՆԱ ԶԱՔԱՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՊԱՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՀՐԱՄ ԾԱՏՈՒՐՅԱՆ ՅՈՒՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՀԱՊԵՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԿՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՄԱՑԱԿՅԱՆ ՏՈՆԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՂԻՆԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ ՍՆՋՈՅԱՆ ԱՐՏՅՈՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(15.36 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|