Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.2 րդ կետով և «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15.3-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15.2-րդ հոդվածով սահմանված սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտները Մեծամոր համայնքի վարչական տարածքում կարող են գտնվել բազմաբնակարան շենքերից, անհատական բնակելի տներից, ուսումնական, կրթական, մշակութային, պատմամշակութային հաստատություններից, առողջապահական, բժշկական հաստատություններից, մարզական և սոցիալական կազմակերպություններից, հիմնարկներից, հանրային սննդի օբյեկտներից, հյուրանոցներից, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, զբոսայգիներից, այգիներից, պուրակներից, հանգստի կամ ժամանցի համար նախատեսված այլ վայրերից նվազագույնը 2 կմ հեռավորության վրա:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: