Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 16-ի «Մեծամորի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների քանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N264 որոշման մեջ կատարել փոփոխություն։
2․ N264 որոշման N2, N4, N6-N18 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N1-N15 հավելվածների։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։