Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերությամբ, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածով, և հիմք ընդունելով 2020 թվականի փետրվարի 6-ին կնքված 4,188 հա և 4,256 հա հողամասերի վարձակալության պայմանագրերը, վարձակալ Արամ Նորիկի Մանուկյանի 2023 թվականի մայիսի 2-ի դիմումը ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն 2020 թվականի փետրվարի 6-ին Արամ Նորիկի Մանուկյանին վարձակալությամբ տրամադրված Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող, Մեծամոր համայնքի Արգավանդ գյուղում գտնվող ջրային նպատակային նշանակության ջրային գործառնական նշանակության 4,188 հա (կադ . ծածկագիր 04-018-0304-0001) և ջրային նպատակային նշանակության ջրային գործառնական նշանակության 4,256 հա (կադ . ծածկագիր 04-018-0304-0016) հողամասերը ենթավարձակալությամբ տրամադրելու Կարեն Կամոյի Դավթյանին՝ վարձակալի հետ կնքված պայմանագրի պայմաններով:
2.Սահմանել, որ.
1)ենթավարձակալության պայմանագիրը չի կարող կնքվել անշարժ գույքի վարձակալության՝ 2020 թվականի փետրվարի 6-ին կնքված (գրանցված՝ գրանցամատյան թիվ 487 և 488) պայմանագրերի ժամկետները գերազանցող ժամկետով:
2) Վարձակալության վճարն անհրաժեշտ է վճարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 900335215050 հաշվեհամարին.
3) վարձակալության վճար է սահմանվում
4,188 հա հողամասի համար՝ տարեկան 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ,
4,256 հա հողամասի համար՝ տարեկան 500 000 (հինգ հարյուր հազար ) ՀՀ դրամ,
3. Ենթավարձակալության պայմանագրերի նկատմամբ կիրառվում են վարձակալության պայմանագրի կանոնները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: