Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 48-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով, Մեծամոր համայնքի ավագանու 2022թ․փետրվարի 2-ի N7 որոշման 11-րդ և 15-րդ կետով, N11 որոշման 35-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի բնակիչ Գարիկ Գևորգի Խաչատրյանի հոր՝ Գևորգ Սերյոժայի Խաչատրյանի 2024 թվականի սեպտեմբերի 18-ի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․2024 թվականի սեպտեմբերի 2-ին Մեծամոր համայնքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ծանր վիրավորում ստացած Արմավիրի մարզի Մրգաշատ բնակավայրի փ․11, 2-րդ փկղ․, տուն 3 հասցեի բնակիչ Գարիկ Գևորգի Խաչատրյանի (ծնվ․ 04․06․1990թ․) ընտանիքին հատկացնել դրամական օգնություն 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով՝ համաձայն հավելվածի։
2․ Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնի պետ Նոնա Հակոբյանին՝ կատարել համապատասխան ձևակերպում։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։