Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասին 1-ին կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 22-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Համայնքի վարչական եկամուտների մասով պակասեցնել 130000.0 հազար ՀՀ դրամ՝
Գույքահարկ փոխադրամիջոցներից (1121) պակասեցնել ՝ 10000.0 հազար ՀՀ դրամ,
Համայնքի բյուջե մուտքագրվող անշարժ գույքի հարկից (1113) պակասեցնել՝ 50000.0 հազար ՀՀ դրամ
Համայնքի վարչ․ տարածքում ինքն․ կառ․ շենքերի և շինութ․ օրինականացման համար(1352) վճարներից պակասեցնել՝ 70000․0 հազար ՀՀ դրամ։
2) Վարչական բյուջեի պահուստային ֆոնդի հատկացումից ֆոնդային բյուջե պակասեցնել 50000.0 հազար ՀՀ դրամ:
3) Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից պակասեցնել 50000.0 հազար ՀՀ դրամ:
4) Ծախսային մասով պակասեցնել 130000.0 հազար ՀՀ դրամ՝
01-01-01 (օրենսդիր և գործադիր մարմիններ) նախահաշվի
4112 (պարգևատրում) հոդվածից պակասեցնել 35000.0 հազար ՀՀ դրամ
09-01-01 (նախադպրոցական կրթություն) նախահաշվի
5113 (շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածից պակասեցնել 50000.0 ՀՀ դրամ
10-07-01 (Սոցիալական պաշտպանություն) նախահաշվի
4729 (Այլ նպաստներ բյուջեից) հոդվածից պակասեցնել 45000.0 հազար ՀՀ դրամ
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: