Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշումը ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը, ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
- Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեից համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղված նպատակային հատկացումներ ստանալու նպատակով՝ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Հայկավան բնակավայրի մանակապարտեզի հին շենքի քանդման և նոր շենքի կառուցման, Շենավան բնակավայրի մանկապարտեզի կառուցման, Բամբակաշատ բնակավայրի մանկապարտեզի վերանորոգման ծրագրային հայտին համաձայնություն տալու մասին» N 193 որոշման մեջ կատարել փոփոխություն․
1) Որոշման վերնագիրը և 1-ին կետը լրացնել «Ակնալիճ բնակավայրի մանկապարտեզի մասնակի վերանորոգման, և ջեռուցման համակարգի կառուցման, Եղեգնուտ, Արազափ բնակավայրերի մանկապարտեզների և Ջանֆիդա բնակավայրի Վ․ Սարգսյանի անվան մանկապարտեզի ջեռուցման համակարգերի կառուցման» բառերով՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|