Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 10-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով, և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշումը ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը․ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
- Հաստատել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիաներ ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի «ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի Մեծամորի մշակույթի տան մեծ դահլիճի վերանորոգման, ջեռուցման համակարգի կառուցման և կահավորման, Մրգաշատ բնակավայրի մշակույթի տան հիմնանորոգման Ալաշկերտ բնակավայրի մշակույթի տան շենքի քանդման և կառուցման» սուբվենցիայի ծրագրային հայտը՝ համաձայն հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|